1660թ. առևտրական բանակցություններ վարելու նպատակով Իրանի Սպահան քաղաքից Մոսկվա է գնում Զաքար Սահրատյան անունով մի վաճառական։ Նա Ալեքսեյ Միխայլովիչ ցարին է նվիրում մի թանկագին գահ, որը պատրաստել էին Նոր Ջուղայի հայ վարպետները։ Այն պատրաստված էր սոսու և հաճարենու փայտից՝ պատված սև թավիշով, կարմիր մետաքսով ու դեղին կերպասով, ընդելուզված տարբեր չափերի 897 ալմաստներով, 1298 մարգարիտներով, ամեթիստներով, շափյուղաներով, տպազիոններով, հակինթներով, 1830 նիշապուրի փիրուզներով, ոսկով ու արծաթով։ Թիկնակի վրա ասեղնագործված են մանր մարգարիտներով ելուզված ուղերձը և հրեշտակների պատկերներ։ Գահի կողափայտերին գահը» այժմ պահվում է Մոսկվայում՝ Կրեմլի Զինապալատում: Այն աշխարհի ամենաթանկարժեք գահերից մեկն է, ժամանակին գնահատվել է 225809 ռուբլի, իսկ այժմ մասնագետները դրա արժեքը գնահատում են շուրջ մեկ միլիարդ դոլար: Վերջին անգամ 1896թ. մայիսի 26-ին ալմաստե գահին գահակալության առիթով բազմել է Ռուսաստանի վերջին՝ Նիկոլայ ցարը: