Ե՞րբ է լույսը բացվում

Ե՞րբ է լույսը բացվում

Մի րաբբի հարցրեց իր աշակերտներին, թե ինչպե՞ս կարող են նրանք ասել, թե երբ ավարտվեց գիշերը, և երբ է լույսը բացվում: «Դա կարող է այն պահը լինել, - ասաց մի աշակերտ, - երբ հեռվում տեսնում ես մի կենդանու և կարող ես տարբերել՝ ոչխար է, թե՞ շուն»: «Ոչ, - պատասխանեց րաբբին»: «Դա կարող է այն պահը լինել, - ասաց մեկ այլ աշակերտ, - երբ հեռվում տեսնում ես մի ծառ և կարող ես տարբերել՝ թզենի է, թե՞ դեղձենի»: «Ոչ», - պատասխանեց րաբբին»: «Լավ, հապա ե՞րբ է այդ պահը», - հարցրեցին աշակերտները»: «Այդ այն պահն է, երբ նայում ես որևէ կնոջ կամ տղամարդու երեսին և տեսնում, որ նա քո քույրը կամ եղբայրն է, իսկ եթե չես կարող դա անել, ապա նշանակություն չունի, թե ժամը քանիսն է: Ուրեմն դեռևս գիշեր է»:

  • 2021-08-09
×