Իսկ հետո՞

Իսկ հետո՞

Կենսուրախ մի երիտասարդ մի օր հորն ասաց.
- Հայրիկ, ուրախացիր, ընդունվել եմ համալսարան: Ես կդառնամ իրավաբան. ահա թե որն է իմ կոչումը:
- Շատ լավ է, տղաս, - պաստասխանեց հայրը, - ուրեմն դու սովորելու ես: Լավ, իսկ հետո՞:
- Չորս տարի անց կավարտեմ համալսարանը և դիպլոմ կստանամ:
- Հետո՞:
- Հետո էլ կաշխատեմ, ամեն ինչ կանեմ լավ փաստաբան լինելու համար:
- Լավ, որդիս, հետո ի՞նչ ես անելու:
- Դե, կամուսնանամ, ընտանիք կկազմեմ, կմեծացնեմ և կդաստիարակեմ զավակներիս, կօգնեմ լավ մարդ դառնալ, սովորել և կայանալ:
- Հետո՞:
- Կանցնեմ վաստակած հանգստի, կուրախանամ զավակներիս երջանկությամբ, ծերութունս կվայելեմ:
- Իսկ հետո ի՞նչ կլինի:
- Դե, ոչ ոք այս աշխարհում հավերժ չի ապրում: Հետո ինձ հետ էլ կլինի այն, ինչ մյուսների հետ. կմահանամ:
- Լավ, սիրելի որդիս, իսկ դրանից հետո ի՞նչ կլինի:
Որդին մի փոքր խորհելուց հետո ասաց.
- Շնորհակալ եմ հայրիկ, որ օգնեցիր ինձ հասկանալ. ես մոռացել էի ամենակարևորը…

Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-01
×