Շատ վաղուց մի ծերունի բացահայտեց կենսական ճշմարտությունն իր թոռանը:
- Յուրաքանչյուր մարդու մեջ գնում է պայքար՝ նման երկու գայլերի պայքարին: Գայլերից մեկը խորհրդանշում է չարը՝ նախանձը, խանդը, եսասիրությունը, սուտը, իսկ մյուսը խորհրդանշում է բարին՝ խաղաղությունը, սերը, հույսը, ճշմարտությունը, բարությունը և հավատարմությունը:
Մինչև հոգու խորքն ազդված պապի խոսքերից՝ թոռը խորհեց և ապա հարցրեց.
- Իսկ վերջում ո՞ր գայլն է հաղթում:
- Միշտ հաղթում է այն գայլը, որին կերակրում ես, - ժպտալով պատասխանեց պապը:
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը