Նաթանի խոստումը Հիսուսին

Նաթանի խոստումը Հիսուսին

Ս. Ծննդյան տոնի օրն էր: Տոնի առթիվ Եկեղեցու բակում ձևավորվել էր Ս. Ծննդյան տեսարանը: Եկեղեցուց դուրս գալով՝ քահանան մոտեցավ Ս. Ծննդյան տեսարանին և նկատեց, որ այնտեղից բացակայում էր Մանուկ Հիսուսի արձանիկը: Նա անհանգստացավ և պատրաստվում էր զանգահարել ոստիկանություն՝ տեղյակ պահելու արձանիկի բացակայության մասին, սակայն հենց այդ պահին նկատեց ծխական անդամներից փոքրիկ Նաթանին. Նա մի կարմիր սայլակ էր քշում, իսկ սայլակում Մանուկ Հիսուսի արձանիկն էր:

Քահանան կանչեց Նաթանին և հարցրեց.
- Տղաս, որտեղի՞ց քեզ Մանուկ Հիսուսի արձանիկը:
Տղան ժպտաց և պատասխանեց,
- Ես այն վերցրել եմ եկեղեցու մոտից:
- Ինչո՞ւ, տղաս:
- Տեր հայր, Ս. Ծննդյան տոնից մի քանի օր առաջ ես աղոթեցի Քրիստոսին և խնդրեցի մի կարմիր սայլակ: Ես խոստացա Քրիստոսին, որ եթե Նա ինձ կարմիր սայլակ բերեր, ես այդ սայլակով նրան քաղաքում զբոսանքի կտանեի, - միամտորեն պատմեց տղան:


Անգլերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×