Մի մարդ մահից հետո խնդրեց Տեր Աստծուն ցույց տալ իր կյանքի ուղին: Նրա համար անսպասելի էր իր ոտնահետքերի կողքին տեսնել մեկ ուրիշի ոտնահետքերը:
- Տեր Աստված, - հարցրեց նա, - այդ ո՞ւմ ոտնահետքերն են իմ ոտնահետքերի կողքին:
- Դրանք իմն են, - պատասխանեց Տերը, - ես միշտ կողքին եմ եղել:
Մարդը շուտով նկատեց, որ իր կյանքի ամենադժվար իրավիճակներում միայն մեկ զույգ ոտնահետք կար, և Տիրոջն ասաց.
- Տեր իմ, ինչո՞ւ ես լքել ինձ կյանքիս ամենաբարդ և վտանգավոր իրավիճակներում, երբ ես օգնության և աջակցության կարիք եմ ունեցել: Տեսնո՞ւմ ես, այստեղ միայն մեկ ոտնահետք է:
- Անշնորհակալ ես դու, - ասաց Տեր Աստված, - կյանքիդ ամենածանր պահերին ես քեզ գիրկս եմ առել, և դրանք իմ ոտնահետքերն են: