Ծնվել է 1975թ. դեկտեմբերի 17-ին, Երևան քաղաքում:
1981-1992թթ. սովորել է Երևանի Գոգոլի անվան թիվ 35 միջնակարգ դպրոցում:
1993-1998 թթ. սովորել է Սևանի Վազգենյան դպրանոցում:
1998-1999 թթ. սովորել է Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
1999թ. մայիսի 23-ին՝ Հոգեգալստյան տոնին, ձեռամբ Տեր Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի ձեռնադրվել է սարկավագ:
2001թ. փետրվարի 20-ին ձեռամբ Տեր Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
2001թ. ապրիլ-հոկտեմբեր ամիսներին եղել է Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր ռադիոհաղորդումների պատասխանատուն, նաև ծառայել է առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա:
2001-2003թթ. ծառայել է Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում,՝ որպես խորհրդակատար քահանա:
2003-2006թթ. ծառայել է Եգիպտոսի Հայոց թեմում՝ Կահիրե քաղաքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում,՝ որպես հոգևոր հովիվ:
2004թ. դեկտեմբերի 14-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք:
2006- 2012թթ. ծառայել է Երևան քաղաքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում,՝ որպես խորհրդակատար քահանա:
2012- 2013թթ. ծառայել է Երևան քաղաքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում,՝ որպես լուսարարապետ:
2013թ. նոյեմբերից Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Արարատյան Հայրապետական Թեմ և ծառայության է անցել Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա:
2014թ. հունվարի 9-ին վերաստեղծելով Զորավոր Երիտասարդաց միությունը՝ դարձել է միության հոգևոր պատասխանատու:
2017թ. փետրվարի 20-ին նշանակվել է Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ:
2016թ. փետրվարի 2-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն:
Ամուսնացած է, ունի 2 զավակ: