Տեր Բաբկեն (ավազանի անունը՝ Հուսիկ) քահանա Հայրապետյանը ծնվել է 1957թ. մարտի 20-ին, Մարտունու շրջանի Լիճք գյուղում:
1974թ. ավարտել է Երևանի Մ. Մանուշյանի անվան թիվ 48 միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետ:
1979թ. ավարտելով բուհը՝ երկամյա սպայական ծառության է անցել խորհրդային բանակում:
Աշխատել է ՆԳՆ շինվարչությունում՝ որպես շինարարական աշխատանքների ղեկավար, այնուհետև Գյումրիում՝ որպես շինարարական աշխատանքների վերահսկող:
1993-1999թթ. եղել է «Զատիկ» մանկատան փոխտնօրենը:
1997թ. դեկտեմբերի 25-ին ձեռամբ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռնադրվել է սարկավագ:
2001 թվականից ղեկավարել է «Հուսաբեր» բարեգործական հիմնադրամը:
2002-2003թթ. ղեկավարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետաշինարարական բաժինը:
2002-2004թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանում:
2004թ. հոկտեմբերի 10-ին ձեռամբ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
2004 թվականից Երևանի Նուբարաշեն համայնքի հոգևոր հովիվն է:
2006-2010թթ. դասավանդել է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի տուրիզմի բաժնում:
2009 թվականից Երևանի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվն է:
2008թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ:
Ամուսնացած է, ունի 3 զավակ և 3 թոռնիկ: