ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ

story_img

Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ծնվել է 1957թ. սեպտեմբերի 18-ին, Երևանում:
1976 թ. ավարտելով միջնակարգ դպրոցը, 1977-79թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1981թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան:
1984թ. Ս. Ստեփանոս Նախավկայի տոնին ձեռնադրվել է սարկավագ:
1985թ. գերազանցությամբ ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը` պաշտպանելով «Ս. Հովհան Դամասկացու «Բանք ընդդիմադրականք ի քակտումն հերձուածոց Յակոբիկ Ասորոց» թեմայով ավարտաճառը:
1985-1986թթ. աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» ամսագրի խմբագրությունում` որպես քարտուղար:
1987թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

blog_img

Դավթաշեն, Ս. Նահատակաց եկեղեցի


Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցին կառուցվել է Դավթաշենի կամրջի հարևանությամբ: Եկեղեցու կառուցումն սկսվել է 1996թ. Առաջին պատարագը եկեղեցում մատուցվել է 2003թ. ապրիլի 6-ին՝ Գալստյան կիրակի օրը: 


blog_img

Տեր Խորեն քահանա Մարուքյան (հոգևոր հովիվ)


Տեր Խորեն (ավազանի անունը՝ Խորեն) քահանա Մարուքյանը ծնվել է 1965թ. մարտի 8-ին, Էջմիածնում: 1972-1982թթ. սովորել է Էջմիածնի թիվ 1 միջնակարգ դպրոցում: 1982-1987թթ. սովորել է Հայաստանի Գյուղատնտեսական ակադեմիայի հիդրոմելորացիայի ֆակուլտետը: 1987-1990թթ. աշխատել է ջրային տնտեսության ոլորտում՝ որպես ինժեներ: 

blog_img

Շենգավիթ, Ներքին Չարբախ, Սուրբ Խաչ եկեղեցի


 Ներքին Չարբախում բնակիչները մտահոգ էին, որ իրենց տարածքում եկեղեցի չունեն: Եկեղեցի կառուցելու համար Երևանի քաղաքապետարանի որոշմամբ հատուկ տեղ հատկացվեց: Ճարտարապետ Հրաչյա Գասպարյանի նախագծով, 1996թ. սկսեցին կառուցել Սուրբ Խաչ Եկեղեցին: 


blog_img

Տեր Հրաչյա Գյոզալյան (հոգևոր հովիվ)


2005-2011թթ.-ին սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում և Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:2016թ.-ի փետրվարի 2-ին ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա՝ ձեռամբ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի:

blog_img

Մալաթիա-Սեբաստիա, Հարավ-Արևմտյան թաղամաս, Սուրբ Երրորդություն եկեղեցի


Սուրբ Երրորդություն նորակառույց եկեղեցու շինարարական աշխատանքներն սկսվել են 2001թ. մարտին: Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցվել է երջանկահիշատակ ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով և ամերիկահայ ազգային բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի ֆինանսական աջակցությամբ: 


blog_img

Տեր Արարատ քահանա Օրդոյան (հոգևոր հովիվ)


Տեր Արարատ (ավազանի անունը Արկադի) քահանա Օրդոյանը ծնվել է 1981թ. նոյեմբերի 20-ին Մասիս քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Մասիսի թիվ 5 միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո 1998թ. ընդուվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան։ 

blog_img

Տ. Զաքարիա քահանա Անանյան


Տ. Զաքարիա (ավազանի անունը՝ Կարեն) քահանա Անանյան 

2000-2002թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում։ 

2002-2008թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։ 

 

blog_img

Ավան, Սուրբ Աստվածածին մատուռ


Ավանի Սուրբ Աստվածածին մատուռը մտահղացել և 1996-2002թթ. կառուցել են Ավանի Նարեկացի թաղամասի 1ա շենքի բնակիչներ, արդարադատության խորհրդական Գրիշա Համբարձումի Մելիք-Սարգսյանը և գործարար Արմեն Նապոլեոնի Աղաջանյանը:  Մինչ այդ Գրիշա Մելիք-Սարգսյանը կառուցել էր հայկական եկեղեցիների 10 քարակերտ մանրակերտ, իսկ Արմեն Աղաջանյանը՝ մեկը: 


blog_img

Տեր Հարություն քահանա Ավագյան (հոգևոր հովիվ)


 Տեր Հարություն (ավազանի անունը՝ Մանվել) քահանա Ավագյանը ծնվել է 1952թ., Արցախում: 1969թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971-1973թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ծառայությունն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետ: 

blog_img

Տեր Հուսիկ քահանա Դոխոլյան


Տեր Հուսիկ քահանա Դոխոլյան (ավազանի անունը՝ Վաչագան) ծնվել է 1983 թ. մայիսի 23-ին Ստեփանավանում:

 

blog_img

Արաբկիր համայնք


Արաբկիր համայնքի եկեղեցի Եկեղեցին կառուցվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ՀԲԸՄ հովանավորությամբ՝ ի դեմս Լուիզ Սիմոն Մանուկյանի: Ճարտապետն է Արտակ Ղուլյանը: 2009թ. Էդուարդ Մուշեղյանի նվիրատվությամբ տեղի է ունեցել խաչքարի տեղադրում եկեղեցուն հարակից տարածքում, խաչքարն օծվել է ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ  Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի:


blog_img

Տեր Պարթև քահանա Մուրադյան (հոգևոր հովիվ)


Տեր Պարթև (ավազանի անունը՝ Մեսրոպ) քահանա Մուրադյանը ծնվել է 1982թ. Էջմիածնում: 1988-1998թթ. սովորել է Էջմիածնի թիվ 6 միջնակարգ դպրոցում: 1998-2007թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: 

blog_img

Տեր Բաբկեն քահանա Հայրապետյան


Տեր Բաբկեն (ավազանի անունը՝ Հուսիկ) քահանա Հայրապետյանը ծնվել է 1957թ. մարտի 20-ին, Մարտունու շրջանի Լիճք գյուղում: 1974թ. ավարտել է Երևանի Մ. Մանուշյանի անվան թիվ 48 միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետ: