Արաբկիր համայնքի եկեղեցի Եկեղեցին կառուցվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ՀԲԸՄ հովանավորությամբ՝ ի դեմս Լուիզ Սիմոն Մանուկյանի: Ճարտապետն է Արտակ Ղուլյանը: 2009թ. Էդուարդ Մուշեղյանի նվիրատվությամբ տեղի է ունեցել խաչքարի տեղադրում եկեղեցուն հարակից տարածքում, խաչքարն օծվել է ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի: Կատարվեց մատաղի օրհնություն և համայնքային հանդես: Հիմնօրհնեքը տեղի է ունեցել 2013թ.: